Թիրախները և ցուցանիշները

Թիրախը 14.1

Մինչև 2025թ. կանխել և զգալիորեն կրճատել ծովերի բոլոր տեսակի աղտոտումները՝ մասնավորապես ցամաքում իրականացվող գործողությունների հետևանքով, այդ թվում՝ ծովերի աղտոտումը ջրաբերուկներով և սննդանյութերով

Ցուցանիշ 14.1.1

Ծովափնյա ճահճացման և պոլիէթիլենային լողացող աղբի խտության համաթիվը
  • Ուցանիշի կարգավիճակ Տվյալների աղբյուրների ուսումնասիրում

Թիրախը 14.2

Մինչև 2020թ. կայուն ձևով կառավարել և պահպանել ծովային և ափամերձ էկոհամակարգերը՝ խուսափելու զգալի բացասական ազդեցություններից, այդ թվում՝ մեծացնելով դրանց դիմակայունությունը. ձեռնարկել գործողություններ դրանց վերականգնման համար՝ հասնելու այն բանին, որ օվկիանոսները լինեն առողջ և արտադրողական

Ցուցանիշ 14.2.1


Թիրախը 14.3

Նվազագույնի հասցնել և դիմագրավել օվկիանոսների ջրի թթվայնացման ներգործությունը, այդ թվում՝ գիտական խորացված գործակցության միջոցով բոլոր մակարդակներում

Ցուցանիշ 14.3.1


Թիրախը 14.4

Մինչև 2020թ. արդյունավետ կերպով կարգավորել ձկնորսությունը և վերջ դնել ձկնային պաշարների սպառմանը, ապօրինի, չգրանցված և չկարգավորվող ձկնորսությանը և ձկնորսական կործանիչ գործելաձևերին և իրականացնել գիտահեն կառավարման պլաններ՝ հնարավորինս ամենակարճ ժամկետներում վերականգնելու ձկնային պաշարները՝ առնվազն մինչև այնպիսի մակարդակների, որպեսզի հնարավոր լինի ըստ իրենց կենսաբանական բնութագրերի առավելագույն, կայուն սերնդատվություն

Ցուցանիշ 14.4.1


Թիրախը 14.5

Մինչև 2020թ. պահպանել ափամերձ և ծովային տարածքների առնվազն 10 տոկոսը՝ համահունչ ազգային և միջազգային օրենքներին և հիմնվելով լավագույն հասանելի գիտական տեղեկությունների վրա

Ցուցանիշ 14.5.1

Հատուկ պահպանվող տարածքների ծածկույթը ծովային տարածքների համեմատ
  • Ուցանիշի կարգավիճակ Տվյալների աղբյուրների ուսումնասիրում

Ցուցանիշ 14.5.1.a


Թիրախը 14.6

Մինչև 2020թ. արգելել ձկնարդյունաբերական տնտեսությունների սուբսիդիաների որոշ ձևեր, որոնք նպաստում են գերհզորությանը և ձկնային պաշարների սպառմանը, վերացնել սուբսիդիաները, որոնք նպաստում են ապօրինի, չգրանցված և չկարգավորվող ձկնորսությանը, և ձեռնպահ մնալ նույնպիսի նոր սուբսիդիաների ներդրումից՝ ճանաչելով, որ զարգացող և առավել թույլ զարգացած երկրների նկատմամբ պատշաճ և արդյունավետ, հատուկ և տարբերակված վերաբերմունքը պետք է լինի Առևտրի համաշխարհային կազմակերպության՝ ձկնարդյունաբերական տնտեսությունների սոււբսիդիաների վերաբերյալ բանակցությունների անբաժանելի մասը

Թիրախը 14.7

Մինչև 2030թ. մեծացնել ծովային ռեսուրսների կայուն օգտագործումից ստացվող տնտեսական օգուտները զարգացող փոքր կղզի-պետություններին և առավել թույլ զարգացած երկրներին, այդ թվում՝ ձկնային տնտեսությունների, ջրում կենդանիների և բույսերի բուծման (ակվակուլտուրա) և զբոսաշրջության կայուն կառավարման միջոցով

Թիրախը 14.a

Ընդլայնել գիտական գիտելիքները, զարգացնել հետազոտական կարողությունները և փոխանցել ծովային տեխնոլոգիաները՝ հաշվի առնելով Օվկիանոսագրական միջկառավարական հանձնաժողովի չափանիշները և ուղեցույցները ծովային տեխնոլոգիաների փոխանցման վերաբերյալ՝ բարելավելու օվկիանոսների առողջությունը և խթանելու ծովային կենսաբազմազանության ավանդը զարգացող երկրների, մասնավորապես՝ զարգացող փոքր կղզի-պետությունների և առավել թույլ զարգացած երկրների զարգացման գործում

Ցուցանիշ 14.a.1.a


Թիրախը 14.b

Ոչ ժամանակակից տեխնիկական միջոցներ ունեցող փոքրածավալ ձկնորսական տնտեսությունների համար հասանելի դարձնել ծովային պաշարները և շուկաները

Թիրախը 14.c

Ընդլայնել օվկիանոսների և դրանց ռեսուրսների պահպանումը և կայուն օգտագործումը՝ միջազգային օրենքի իրականացմամբ, ինչպես դա արտացոլված է Ծովային իրավունքի ՄԱԿ¬ի կոնվենցիայում, որը տրամադրում է օվկիանոսների և դրանց ռեսուրսների պահպանման և կայուն օգտագործման իրավական դաշտը՝ ինչպես նշված է «Ապագան, որը մենք ենք ուզում» բանաձևի 158-րդ պարբերությունում

Վերադառնալ սկիզբ