Հաճախակի տրվող հարցեր (ՀՏՀ)
Ինչպե՞ս կարելի է առաջարկել տվյալների նոր կամ այլ աղբյուրներ:
Եթե դիտողություններ ունեք ունեք մեր օգտագործած տվյալների աղբյուրների վերաբերյալ կամ առաջարկում եք նոր տվյալների աղբյուրներ, ապա խնդրում ենք գրել այս հասցեով՝ info@armstat.am.
Ի՞նչ է նշանակում հաշվետու կարգավիճակ:
Մեկ ցուցանիշի համար օգտագործել ենք երեք տարբեր տեսակի հաշվետվության կարգավիճակ, որոնք ունեն նաև գունային ծածկագրում՝
- Հաղորդումները կատարվում են առցանց (կանաչ) - Առնվազն այս ցուցանիշի տվյալների ազգային անվանումը դրված է կայքում, սակայն հնարավոր է տվյալները դեռ լիովին տարանջատված չեն: Մենք շարունակում ենք ստանալ լրացուցիչ տարանջատումներ:
- Վիճակագրությունը մշակման ընթացքում է (սաթի գույն) - Մենք գտել ենք այս ցուցանիշի տվյալների համապատասխան աղբյուր կամ ազգային մակարդակում հարմար փոխարինող ցուցանիշ: Այժմ ապահովում ենք տվյալների որակական կողմը և պատրաստվում ենք դրանց հրապարակմանը:
- Տվյալների աղբյուրների հետազոտություն (կարմիր) - Մենք այս ցուցանիշի համար դեռ փնտրում ենք տվյալների համապատասխան աղբյուր:
Եթե կա լրացուցիչ տեղեկություն ցուցանիշի տվյալների հավաքագրման և հաղորդման կարգավիճակի վերաբերյալ, ապա այն հայտնվում է ցուցանիշի էջի վերին մասում:
Ի՞նչ հաճախականությամբ են նոր տվյալներ ավելացվում այս կայքում:
Մենք կավելացնենք տվյալներ, դրանց աղբյուրը գտնելուց և ստուգելուց հետո: Սա ներառում է նոր տվյալներ, ինչպես նաև արդեն հրապարակված տվյալների թարմացումներ: Մենք կշարունակենք տվյալներ հավաքագրել գոյություն ունեցող աղբյուրներից, եթե հնարավոր է, համագործակցելով թեմատիկ փորձագետների հետ:
Ի՞նչ եք անում տվյալների բացերը լրացնելու համար:
Որոշ ցուցանիշների համար, որոնց դեպքում կարող ենք ունենալ տվյալներ ազգային մակարդակում, մեր առկա աղբյուրները միշտ չէ, որ թույլ են տալիս մեզ տվյալները տարանջատել ըստ բոլոր հիմնական խմբերի:
Սա նշանակում է, որ մենք պետք է փնտրենք նոր տվյալների աղբյուրներ, փոխկապակցել գոյություն ունեցողները կամ մոդելավորել տվյալները:
Որքանո՞վ է հասանելի այս վեբկայքը:
Մեր նպատակն է այս կայքը դարձնել հասանելի և օգտագործելի յուրաքանչյուր օգտատիրոջ համար: Մենք աշխատում ենք Համացանցի բովանդակության հասանելիության ուղենիշների (WCAG 2.0) AA մակարդակը բավարարելու ուղղությամբ:
Ի՞նչ բրաուզերներ կարող եմ օգտագործել այս վեբկայքը դիտելու համար:
Մեր վեբկայքն աշխատում է բրաուզերների հիմնականում օգտագործվող վերջին տարբերակների մեծ մասով: Կան որոշ խնդիրներ՝ կապված կայքի օգտագործման համար բրաուզերների ավելի հին տարբերակների հետ, օրինակ IE8, և մենք աշխատում ենք վերացնել դրանք:
Կարո՞ղ են այլ երկրներ պատճենել այս կայքը:
Այո: Այս կայքը կառուցվել է և նախատեսված է 100% անվճար ծրագրային ապահովում և ծառայություններ տրամադրելու համար, որպեսզի այլ երկրներ և վայրեր կարողանան ազատորեն ու հեշտությամբ օգտվել մեր ծածկագրից: Այս հարթակի իրականացման վերաբերյալ տեխնիկական ուղեցույցը հասանելի է [այստեղ] (https://open-sdg.readthedocs.io): Այն երկրները և վայրերը, որոնք ուսումնասիրում են իրենց ԿԶՆ տվյալների հաղորդման ուղիներ, կարող են օգտվել Բաց տվյալների ձեռնարկության կենտրոնի (CODE) աջակցությունից՝ իրենց ԿԶՆ ազգային հաշվետվողականության նախաձեռնության միջոցով: