Թիրախներ և ցուցանիշներ


Թիրախ 15.1

Մինչև 2020թ. ապահովել ցամաքային էկոհամակարգերի և ցամաքում քաղցրահամ ջրի էկոհամակարգերի և դրանց ծառայությունների պահպանումը, վերականգնումը և կայուն օգտագործումը, մասնավորապես անտառների, ջրաճահճային տարածքների, լեռների և չորային շրջանների՝ համաձայն միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների

Ցուցանիշ 15.1.1

Ցուցանիշ 15.1.2.a

Երկրում պահպանվող տարածքների քանակը և համամասնությունը ըստ կատեգորիաների
  • Ցուցանիշի կարգավիճակ Առցանց հաշվետվություն
  • Ազգային

Թիրախ 15.2

Մինչև 2020թ. խթանել բոլոր տեսակի անտառների կայուն կառավարման ներդրումը, կասեցնել անտառահատումները, վերականգնել դեգրադացված անտառները, էականորեն ավելացնել անտառապատման և անտառվերականգնման ծավալները ողջ աշխարհում

Ցուցանիշ 15.2.1

Անտառների կայուն կառավարման նկատմամբ առաջընթաց
  • Ցուցանիշի կարգավիճակ Տվյալների աղբյուրների ուսումնասիրում

Թիրախ 15.3

Մինչև 2030թ. պայքարել անապատացման դեմ, վերականգնել վատթարացած հողերը, այդ թվում՝ անապատացումից, երաշտից և հեղեղումներից վնասված հողերը, ձգտել հասնելու աշխարհում հողերի չեզոք վատթարացման վիճակի

Ցուցանիշ 15.3.1

Վատթարացած հողի համամասնությունը ընդհանուր հողային տարածքների նկատմամբ
  • Ցուցանիշի կարգավիճակ Տվյալների աղբյուրների ուսումնասիրում

Ցուցանիշ 15.3.1.a


Թիրախ 15.4

Մինչև 2030թ. ապահովել լեռնային էկոհամակարգերի, այդ թվում՝ դրանց կենսաբազմազանության պահպանումը՝ մեծացնելու կայուն զարգացման համար էական օգուտներ տրամադրելու դրանց կարողությունները

Ցուցանիշ 15.4.1

Ցուցանիշ 15.4.2

Լեռների կանաչ ծածկույթի համաթիվ
  • Ցուցանիշի կարգավիճակ Տվյալների աղբյուրների ուսումնասիրում

Թիրախ 15.5

Ձեռնարկել հրատապ և նշանակալի գործողություններ՝ նվազեցնելու բնական ապրելավայրերի դեգրադացումը, կասեցնել կենսաբազմազանության կորուստը և մինչև 2020թ. պաշտպանել վտանգված տեսակները և կանխել դրանց անհետացումը

Ցուցանիշ 15.5.1

Կարմիր ցուցակի համաթիվ
  • Ցուցանիշի կարգավիճակ Առցանց հաշվետվություն

Ցուցանիշ 15.5.1.a.1

Հաշվառված ողնաշարավոր և անողնաշար կենդանիների տեսակներ, որից
  • Ցուցանիշի կարգավիճակ Առցանց հաշվետվություն
  • Ազգային

Ցուցանիշ 15.5.1.a.2

Հաշվառված բարձրակարգ և ստորակարգ բույսերի տեսակներ, որից
  • Ցուցանիշի կարգավիճակ Առցանց հաշվետվություն
  • Ազգային

Թիրախ 15.6

Խթանել գենետիկական պաշարների օգտագործումից ստացվող օգուտների արդարացի և հավասար բաշխումը, խթանել այդ պաշարների պատշաճ հասանելիություն՝ ըստ միջազգայնորեն համաձայնեցված կարգի

Թիրախ 15.7

Ձեռնարկել անհապաղ գործողություններ՝ վերջ դնելու պահպանվող բուսա և կենդանատեսակների որսագողությանը և ապօրինի առևտրին ու անդրադառնալ վայրի բնության անօրինական ապրանքների թե՛ պահանջարկի, թե՛ առաջարկի հարցերին

Ցուցանիշ 15.7.1

Որսագողությամբ կամ ապօրինի ձևով վաճառված վայրի բնության նմուշների համամասնությունը
  • Ցուցանիշի կարգավիճակ Տվյալների աղբյուրների ուսումնասիրում

Թիրախ 15.8

Մինչև 2020թ. միջոցներ ձեռնարկել՝ կանխելու օտար ինվազիվ տեսակների ներմուծումը և զգալիորեն նվազեցնել դրանց ներգործությունը հողային և ջրային էկոհամակարգերի վրա, վերահսկել կամ վերացնել գերակա տեսակները

Թիրախ 15.9

Մինչև 2020թ. էկոհամակարգերի և կենսաբազմազանության արժեքները ինտեգրել ազգային և տեղական պլաններում, զարգացման գործընթացներում, աղքատության կրճատման ռազմավարություններում և հաշիվներում

Թիրախ 15.a

Մոբիլիզացնել և զգալիորեն մեծացնել բոլոր աղբյուրներից եկող ֆինանսական միջոցները՝ կենսաբազմազանության և էկոհամակարգերի պահպանման և կայուն օգտագործման նպատակով

Թիրախ 15.b

Մոբիլիզացնել զգալի միջոցներ բոլոր աղբյուրներից և բոլոր մակարդակներում` ֆինանսավորելու անտառների կայուն կառավարումը և համարժեք խրախուսման միջոցներ տրամադրելու զարգացող երկրներին կայուն կառավարումը զարգացնելու, այդ թվում՝ պահպանման և անտառվերականգնման համար

Թիրախ 15.c

Խթանել որսագողության և պահպանվող տեսակների ապօրինի առևտրի դեմ պայքարի ջանքերին ցուցաբերվող համընդհանուր աջակցությունը, այդ թվում տեղական համայնքների՝ կայուն կենսամիջոցների հնարավորություններին հետամուտ լինելու կարողությունների մեծացման միջոցով

Ցուցանիշ 15.c.1

Որսագողությամբ կամ ապօրինի ձևով վաճառված վայրի բնության նմուշների համամասնությունը
  • Ցուցանիշի կարգավիճակ Տվյալների աղբյուրների ուսումնասիրում

Վերադառնալ սկիզբ