Թիրախները և ցուցանիշները

Թիրախը 17.1

Ուժեղացնել ներքին ռեսուրսների մոբիլիզացումը, այդ թվում՝ զարգացող երկրներին ցուցաբերվող միջազգային աջակցության միջոցով՝ բարելավելու հարկերի և այլ եկամուտների հավաքագրումը

Ցուցանիշ 17.1.2


Թիրախը 17.2

Զարգացած երկրները պետք է լիարժեք կերպով կատարեն զարգացմանը պաշտոնական աջակցության իրենց հանձնառությունները, այդ թվում՝ բազմաթիվ զարգացած երկրների հանձնառությունը՝ հասնելու զարգացող երկրներին, որպես իրենց համախառն ներքին եկամտի (ՀՆԵ) 0,7 տոկոսի չափով զարգացմանն ուղղված պաշտոնական օգնություն (ODA/ԶՊՕ) տրամադրելու թիրախին, իսկ առավել թույլ զարգացած երկրներին՝ 0,15-0,20 տոկոս. խրախուսվում է, որ ԶՊՕ տրամադրողները սահմանեն թիրախ՝ առավել թույլ զարգացած երկրներին տրամադրելու առնվազն 0,20 տոկոս

Թիրախը 17.3

Մոբիլիզացնել բազմաթիվ աղբյուրներից լրացուցիչ ֆինանսական միջոցներ զարգացող երկրների համար

Ցուցանիշ 17.3.1.a

Օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈւՆ)
  • Ուցանիշի կարգավիճակ Ներկայացված
  • Ազգային

Թիրախը 17.4

Աջակցել զարգացող երկրներին ձեռք բերելու երկարաժամկետ պարտքերի կայունություն՝ ըստ անհրաժեշտության պարտքերի ֆինանսավորմանը, պարտքերի բեռի թեթևացմանը և պարտքերի վերակազմակերպմանը նպաստող համակարգված քաղաքականությունների միջոցով, անդրադառնալ մեծ պարտքեր ունեցող աղքատ երկրների արտաքին պարտքերին՝ մեղմելու պարտքերի առաջացրած առնությունը

Ցուցանիշ 17.4.1


Թիրախը 17.5

Ընդունել և իրականացնել ներդրումների խթանման ռեժիմներ առավել թույլ զարգացած երկրների համար

Ցուցանիշ 17.5.1


Թիրախը 17.6

Խորացնել հյուսիս- հարավ, հարավ-հարավ և «եռանկյունաձև» տարածաշրջանային և միջազգային գործակցություն գիտության, տեխնոլոգիաների և նորարարության վերաբերյալ, ընդլայնել գիտելիքների փոխանակումը փոխհամաձայնեցված պայմաններով, այդ թվում՝ գործող մեխանիզմների միջև համակարգումը բարելավելու միջոցով, մասնավորապես՝ ՄԱԿ-ի մակարդակում, ինչպես նաև տեխնոլոգիաների դյուրացման գլոբալ մեխանիզմի միջոցով

Թիրախը 17.7

Զարգացող երկրներում նպաստավոր պայմաններով խթանել բնապահպանորեն անվտանգ տեխնոլոգիաների զարգացումը, փոխանցումը, տարածումն ու ծավալումը, այդ թվում՝ արտոնյալ և գերադասելի պայմաններով՝ ըստ փոխհամաձայնության

Թիրախը 17.8

Լիարժեք կերպով գործարկել տեխնոլոգիական «բանկը» և գիտության, տեխնոլոգիաների ու նորարարության կարողությունների զարգացման մեխանիզմը առավել թույլ զարգացած երկրների համար մինչև 2017թ. և ընդլայնել բարձրարդյունավետ, մասնավորապես՝ տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների օգտագործումը

Ցուցանիշ 17.8.1

Համացանցից օգտվող անհատների համամասնությունը
  • Ուցանիշի կարգավիճակ Ներկայացված

Ցուցանիշ 17.8.1.a


Թիրախը 17.9

Ընդլայնել միջազգային օժանդակությունը՝ զարգացող երկրներում արդյունավետ և հասցեական կարողությունների զարգացում իրականացնելու, աջակցելու ազգային պլանների կողմից Կայուն զարգացման նպատակների իրագործմանը, այդ թվում՝ հյուսիս-հարավ, հարավ-հարավ և «եռանկյունաձև» գործակցության միջոցով

Թիրախը 17.10

Խթանել համընդհանուր, կանոնահեն, բաց, ոչ-խտրական և արդարացի բազմակողմ առևտրային համակարգի ստեղծում Առևտրի համաշխարհային կազմակերպության ներքո, այդ թվում՝ Դոհայի զարգացման օրակարգի բանակցությունների եզրահանգման միջոցով

Ցուցանիշ 17.10.1

Ամբողջ աշխարհում կշռված միջին սակագին
  • Ուցանիշի կարգավիճակ Տվյալների աղբյուրների ուսումնասիրում

Թիրախը 17.11

Զգալիորեն ավելացնել զարգացող երկրների արտահանումները, մասնավորապես նպատակ ունենալով մինչև 2020թ. կրկնապատկել առավել թույլ զարգացած երկրների գլոբալ արտահանումների բաժնեմասը

Ցուցանիշ 17.11.1

Զարգացող երկրների և առավել թույլ զարգացած երկրների գլոբալ արտահանումների բաժնեմասը
  • Ուցանիշի կարգավիճակ Տվյալների աղբյուրների ուսումնասիրում

Թիրախը 17.12

Տևական ժամկետով մուտք ապահովել դեպի անմաքս և անքվոտա շուկա բոլոր առավել թույլ զարգացած երկրներին ըստ Առևտրի համաշխարհային կազմակերպության որոշումների, այդ թվում՝ ապահովելով, որ առավել թույլ զարգացած երկրներից ներկրումների նկատմամբ կիրառելի գերադասվող կանոնները լինեն թափանցիկ ու պարզ, և նպաստեն շուկայի մուտքի դյուրացմանը

Թիրախը 17.13

Մեծացնել գլոբալ մակրոտնտեսական կայունությունը, այդ թվում՝ քաղաքականության համակարգման և քաղաքականության փոխշաղկապվածության միջոցով

Ցուցանիշ 17.13.1

Մակրոտնտեսական կառավարման վահանակ
  • Ուցանիշի կարգավիճակ Տվյալների աղբյուրների ուսումնասիրում

Թիրախը 17.14

Ընդլայնել քաղաքականության փոխշաղկապվածությունը հանուն կայուն զարգացման

Ցուցանիշ 17.14.1


Թիրախը 17.15

Հարգել յուրաքանչյուր երկրի քաղաքականությունների դաշտը և առաջնորդությունը՝ հաստատելու և իրագործելու աղքատության վերացմանն ու կայուն զարգացման ապահովմանն ուղղված ռազմավարություն

Թիրախը 17.16

Խորացնել գլոբալ գործընկերությունը հանուն կայուն զարգացման, լրացված բազմաթիվ շահագրգիռ կողմերի միջև գործընկերությամբ, որոնք մոբիլիզացնում և փոխանակում են գիտելիքներ, փորձագիտություն, տեխնոլոգիաներ և ֆինանսական միջոցներ՝ սատարելու Կայուն զարգացման նպատակների իրագործմանը բոլոր, մասնավորապես ՝ զարգացող երկրներում

Թիրախը 17.17

Խրախուսել և խթանել արդյունավետ պետական, պետական-մասնավոր և քաղաքացիական հասարակության գործընկերություններ՝ հիմնվելով վերջիններիս փորձառության և ռեսուրսային ռազմավարությունների վրա

Ցուցանիշ 17.17.1


Թիրախը 17.18

Մինչև 2020թ. մեծացնել կարողությունների զարգացմանն ուղղված օժանդակությունը զարգացող երկրներին, այդ թվում՝ առավել թույլ զարգացած երկրներին և զարգացող փոքր կղզի-պետություններին՝ զգալիորեն ավելացնելու բարձրորակ, ժամանակին և հուսալի տվյալների առկայությունը՝ տարանջատված ըստ եկամտի, սեռի, տարիքի, ռասայի, էթնիկ ծագման, միգրացիոն կարգավիճակի, հաշմանդամություն ունենալու հանգամանքի, աշխարհագրական դիրքի և ազգային համատեքստին վերաբերելի այլ բնութագրերի

Թիրախը 17.19

Մինչև 2030թ. գոյություն ունեցող նախաձեռնությունների հիման վրա մշակել կայուն զարգացման ոլորտում գրանցված առաջընթացի չափումներ, որոնք լրացնում են համախառն ներքին արդյունքը, և օժանդակել զարգացող երկրներում վիճակագրական կարողությունների զարգացմանը

Վերադառնալ սկիզբ