Թիրախներ և ցուցանիշներ


Թիրախ 2.1

Մինչև 2030թ. վերջ դնել սովին և ապահովել բոլոր մարդկանց, մասնավորապես աղքատների և խոցելի իրավիճակներում գտնվող անձանց, այդ թվում՝ մինչև մեկ տարեկան երեխաների համար անվտանգ, սննդարար և բավարար սննդի մատչելիությունը ողջ տարվա ընթացքում

Ցուցանիշ 2.1.1

Թերսնվածության տարածվածությունը
  • Ցուցանիշի կարգավիճակ Առցանց հաշվետվություն

Թիրախ 2.2

Մինչև 2030թ. վերջ դնել թերսնվածության բոլոր ձևերին, այդ թվում՝ մինչև 2025 թ., հասնել մինչև 5 տարեկան երեխաների շրջանում թերաճության և սուր թերսնուցման միջազգայնորեն համաձայնեցված թիրախներին, բավարարել դեռահաս աղջիկների, հղիների և կրծքով կերակրող կանանց սնուցման կարիքները

Ցուցանիշ 2.2.3

Անեմիայի տարածվածությունը 15-49 տարեկան կանանց մոտ՝ ըստ հղիության կարգավիճակի (տոկոս)
  • Ցուցանիշի կարգավիճակ Տվյալների աղբյուրների ուսումնասիրում

Թիրախ 2.3

Մինչև 2030թ. կրկնապատկել փոքր պարեն արտադրողների, մասնավորապես կանանց, տեղաբնիկ ժողովուրդների, ընտանեկան գյուղացիական տնտեսությունների, անասնապահների և ձկնորսների գյուղատնտեսական արտադրողականությունը ևեկամուտները, այդ թվում՝ հողի, այլ արտադրական ռեսուրսների և ներդրումների, գիտելիքների, ֆինանսական ծառայությունների, արժեքի ավելացման և շուկաների հնարավորությունների և ոչ-գյուղատնտեսական զբաղվածության ապահով և հավասար հասանելիության միջոցով

Ցուցանիշ 2.3.2

Փոքրածավալ մթերք արտադրողների միջին եկամուտը ըստ սեռի և տեղաբնիկ լինելու կարգավիճակի
  • Ցուցանիշի կարգավիճակ Տվյալների աղբյուրների ուսումնասիրում

Թիրախ 2.4

Մինչև 2030թ. ապահովել պարենարտադրության կայուն համակարգեր և ներդնել դիմակայուն գյուղատնտեսական գործելաձևեր, որոնք մեծացնում են արտադրողականությունը և արտադրությունը, օգնում են պահպանել էկոհամակարգերը, ուժեղացնում են կլիմայի փոփոխություններին, ծայրահեղ եղանակային պայմաններին, երաշտին, հեղեղներին և այլ աղետներին հարմարվելու կարողությունները և շարունակաբար բարելավում հողի որակը

Ցուցանիշ 2.4.1


Թիրախ 2.5

Մինչև 2020թ. պահպանել սերմերի, մշակաբույսերի, գյուղատնտեսական և ընտելացված կենդանիների և դրանց վայրի ազգակիցների գենետիկական բազմազանությունը, այդ թվում՝ անվտանգ կերպով կառավարվող և բազմազանեցված սերմերի և բույսերի բանկերի միջոցով ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում, խթանել գենետիկական պաշարների և առնչվող ավանդական գիտելիքներից ստացվող օգուտների հասանելիությունը և արդարացի ու հավասար բաշխումը՝ միջազգայնորեն համաձայնեցված կերպով

Թիրախ 2.a

Ավելացնել, այդ թվում՝ միջազգային խորացված համագործակցության միջոցով, ներդրումները գյուղական ենթակառուցվածքներում, գյուղատնտեսական հետազոտությունների և գյուղատնտեսության աջակցման ծառայություններում, տեխնոլոգիաների զարգացման ոլորտում, բույսերի և կենդանիների գենային բանկերում՝ զարգացող երկրներում, մասնավորապես առավել թույլ զարգացած երկրներում գյուղատնտեսական արտադրողականության բարձրացման նպատակով

Ցուցանիշ 2.a.1

Պետական ծախսումների գյուղատնտեսական կողմնորոշման համաթիվը
  • Ցուցանիշի կարգավիճակ Տվյալների աղբյուրների ուսումնասիրում

Թիրախ 2.b

Շտկել և կանխել առևտրի սահմանափակումները և խաթարումները աշխարհի գյուղատնտեսական շուկաներում, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման սուբսիդիաների և համարժեք հետևանք ունեցող արտահանման բոլոր միջոցառումների բոլոր ձևերի զուգահեռ վերացման միջոցով՝ համաձայն Դոհայի զարգացման օրակարգի

Ցուցանիշ 2.b.1

Գյուղատնտեսական արտադրանքի արտահանման սուբսիդիաներ
  • Ցուցանիշի կարգավիճակ Տվյալների աղբյուրների ուսումնասիրում

Թիրախ 2.c

Հաստատել միջոցառումներ՝ ապահովելու պարենամթերքների շուկաների և դրանց ածանցյալների պատշաճ գործունեությունը և դյուրացնել շուկային, այդ թվում՝ պարենի պահուստներին վերաբերող տեղեկությունների ժամանակին հասանելիությունը՝ պարենի գների ծայրահեղ տատանումների սահմանափակմանն օժանդակելու նպատակով

Ցուցանիշ 2.c.1

Պարենի գնի անկանոնությունների ցուցանիշը
  • Ցուցանիշի կարգավիճակ Տվյալների աղբյուրների ուսումնասիրում

Ցուցանիշ 2.c.1.a

Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների ինդեքս (նախորդ տարվա նկատմամբ)
  • Ցուցանիշի կարգավիճակ Առցանց հաշվետվություն
  • Ազգային

Վերադառնալ սկիզբ