Թիրախներ և ցուցանիշներ


Թիրախ 5.1

Ամենուր վերջ դնել բոլոր կանանց և աղջիկների նկատմամբ գործադրվող խտրականության բոլոր ձևերին

Թիրախ 5.2

Վերացնել բոլոր կանանց և աղջիկների հանդեպ գործադրվող բռնության բոլոր ձևերը պետական և մասնավոր ոլորտներում, այդ թվում՝ թրաֆիքինգը և սեռական ու շահագործման այլ տեսակները

Թիրախ 5.3

Վերացնել բոլոր վնասակար գործելաձևերը, ինչպիսիք են երեխաների, վաղ և հարկադրյալ ամուսնությունները և կանանց սեռական օրգանների խեղումը

Թիրախ 5.4

Ճանաչել և արժևորել չվարձատրվող տնային և խնամքի աշխատանքը՝ հանրային ծառայությունների տրամադրման, ենթակառուցվածքների և սոցիալական պաշտպանության քաղաքականությունների և տնային տնտեսությունում կամ ընտանիքում, ինչպես հատուկ է տվյալ երկրին, համատեղ պատասխանատվության խթանման միջոցով

Ցուցանիշ 5.4.1


Թիրախ 5.5

Ապահովել կանանց լիարժեք և արդյունավետ մասնակցությունը և հավասար հնարավորությունները քաղաքական, տնտեսական և հանրային կյանքում որոշումների կայացման բոլոր մակարդակներում ղեկավար դիրք զբաղեցնելու համար

Ցուցանիշ 5.5.2

Ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանանց համամասնությունը
  • Ցուցանիշի կարգավիճակ Առցանց հաշվետվություն

Թիրախ 5.6

Ապահովել սեռական և վերարտադրողական առողջության պահպանման ծառայությունների և վերարտադրողական իրավունքների համընդհանուր հասանելիություն, ինչպես համաձայնեցվել է ըստ Բնակչության և զարգացման հիմնահարցերին նվիրված միջազգային խորհրդաժողովի գործողությունների ծրագրի և Պեկինյան գործողությունների ծրագրի ու դրանց վերանայման խորհրդաժողովների ելքային փաստաթղթերի

Թիրախ 5.a

Ձեռնարկել բարեփոխումներ՝ կանանց տրամադըրելու հավասար իրավունքներ տնտեսական ռեսուրսների նկատմամբ, ինչպես նաև հողի և գույքի այլ ձևերի նկատմամբ սեփականության և վերահսկողության, ֆինանսական ծառայություններից, ժառանգությունից և բնական պաշարներից օգտվելու իրավունքներ՝ ներպետական օրենքների համաձայն

Թիրախ 5.b

Ընդլայնել բարձրարդյունավետ, մասնավորապես՝ տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների օգտագործումը՝ կանանց զորացումը խթանելու նպատակով

Ցուցանիշ 5.b.1

Բջջային հեռախոս ունեցող անհատների համամասնությունը ըստ սեռի
  • Ցուցանիշի կարգավիճակ Առցանց հաշվետվություն

Ցուցանիշ 5.b.1.a

Բջջային հեռախոս ունեցող տնային տնտեսությունների համամասնությունը
  • Ցուցանիշի կարգավիճակ Առցանց հաշվետվություն
  • Ազգային

Թիրախ 5.c

Ընդունել և ամրապնդել առողջ քաղաքականություն և կիրարկելի օրենսդրություն՝ գենդերային հավասարության խթանման և բոլոր մակարդակներում բոլոր կանանց և աղջիկների զորացման նպատակով

Վերադառնալ սկիզբ