2025 թվականի ապրիլին ՀՀ կառավարությունը ընդունել է ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականցման 2025-2028 թթ․ ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը։ Փաստաթուղթը սահմանում է երկրում գենդերային քաղաքականության իրականցման 6 գերակա ուղղություններ՝
1. կառավարման բոլոր ոլորտներում և որոշումների ընդունման մակարդակում գենդերային խտրականության հաղթահարում. Կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի կատարելագործում, կանանց և տղամարդկանց հավասար ու լիարժեք մասնակցության հնարավորությունների ապահովում և ընդլայնում,
2. սոցիալ-տնտեսական բնագավառում՝ աշխատաշուկայում, տնտեսության տարբեր ճյուղերում, աշխատանքային գործունեության մեջ գենդերազգայուն մոտեցումների խրախուսում, աշխատուժի գենդերային խզվածքի նվազում և աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմների բարելավում,
3. կրթության և գիտության ոլորտում գենդերային խտրականության հաղթահարում, կանանց և տղամարդկանց լիարժեք մասնակցության խթանում ու հավասար հնարավորությունների ընդլայնում,
4. առողջապահության ոլորտում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովում,
5. գենդերային բռնության և խտրականության կանխարգելում ու հաղթահարում, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանություն և աջակցություն,
6. կլիմայի փոփոխության նկատմամբ գենդերազգայուն և գենդերարձագանքող մոտեցումների ձևավորում, ներառական սկզբունքների ապահովում և իրազեկվածության բարձրացում։
Վերոնշյալ գերակայություններին կից առկա է նաև միջոցառումների ծրագիր, որը ներառում է հստակ, թիրախային գործողություններ Ռազմավարական ծրագրով սահմանված նպատակներին հասնելու համար։

Ենթախմբեր

Ընտրել ստորև բերված կատեգորիաները` տվյալների տարբեր ենթախմբերը տեսնելու համար: Ոմանք հասանելի չեն լինի, մինչև չընտրվի առավել բարձր մակարդակը:

Ներբեռնել աղբյուրը CSV

րՆերբեռնեք աղբյուրի CSV-ն տարանջատումների համար

Վերնագրի տվյալներ չկան

Այս աղյուսակը տրամադրում է երկրի_անվանում վիճակագրությունում առկա համապատասխան գլոբալ ԿԶՆ ցուցանիշին ամենամոտ մեթատվյալներ գործող ցուցանիշի վերաբերյալ։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ նույնիսկ այն դեպքում, երբ գլոբալ ԿԶՆ ցուցանիշը ամբողջությամբ հասանելի է երկրին_համապատասխան վիճակագրության մեջ, այս աղյուսակը պետք է ծառայի ազգային մեթոդաբանության և այլ երկրին_համապատասխան մեթատվյալների վերաբերյալ տեղեկատվության համար:

Այս աղյուսակը տեղեկատվություն է տրամադրում ՄԱԿ-ի վիճակագրական կոմիտեի սահմանած ԿԶՆ ցուցանիշների մեթատվյալի մասին Complete global metadata:

Կազմակերպություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Հղում տվյալների աղբյուրներին https://www.arlis.am/hy/acts/206364
Կոնտակտային տվյալներ
Այլ տեղեկություններ
Վերադառնալ սկիզբ