Թիրախներ և ցուցանիշներ


Թիրախ 6.1

Մինչև 2030թ. ձեռք բերել անվտանգ և մատչելի խմելու ջրի համընդհանուր և հավասար հասանելիություն բոլորի համար

Ցուցանիշ 6.1.1.a

Կենտրոնացված ջրամատակարարմամբ տնային տնտեսությունների տեսակարար կշիռը
  • Ցուցանիշի կարգավիճակ Առցանց հաշվետվություն
  • Ազգային

Թիրախ 6.2

Մինչև 2030թ. ձեռք բերել համարժեք և հավասար սանիտարահիգիենիկ պայմաններ բոլորի համար, և վերջ դնել բնական կարիքները դրսում հոգալուն, հատուկ ուշադրություն դարձնելով կանանց, աղջիկների և խոցելի իրավիճակներում գտնվողների կարիքներին

Ցուցանիշ 6.2.1.a

Ցուցանիշ 6.2.1.b


Թիրախ 6.3

Մինչև 2030թ. բարելավել ջրի որակը՝ կրճատելով աղտոտումը, վերացնելով վտանգավոր քիմիկատներ և նյութեր թափելը և նվազեցնելով դրանց արտահոսքերը, կիսով չափ կրճատելով չմաքրվող կեղտաջրերի համամասնությունը և էականորեն մեծացնելով վերամշակումը և անվտանգ վերօգտագործումն ամբողջ աշխարհում

Ցուցանիշ 6.3.1

Անվտանգ ձևով մաքրված կեղտաջրերի համամասնությունը
  • Ցուցանիշի կարգավիճակ Տվյալների աղբյուրների ուսումնասիրում

Ցուցանիշ 6.3.1.a

Ցուցանիշ 6.3.2

Ջրային ավազանների համամասնությունը շրջակա որակյալ ջրով
  • Ցուցանիշի կարգավիճակ Տվյալների աղբյուրների ուսումնասիրում

Թիրախ 6.4

Մինչև 2030թ. էականորեն մեծացնել ջրօգտագործման արդյունավետությունը բոլոր ոլորտներում և ապահովել քաղցրահամ ջրի կայուն ջրառը և ջրամատակարարումը՝ լուծելու սակավաջրության խնդիրը և էականորեն կրճատել սակավաջրությունից տառապող մարդկանց թիվը

Ցուցանիշ 6.4.1

Ջրօգտագործման արդյունավետության փոփոխությունը ժամանակի ընթացքում
  • Ցուցանիշի կարգավիճակ Առցանց հաշվետվություն

Թիրախ 6.5

Մինչև 2030թ. իրականացնել ջրային ռեսուրսների համապարփակ կառավարում բոլոր մակարդակներում, այդ թվում՝ համապատասխան դեպքերում, անդրսահմանային գործակցության միջոցով

Ցուցանիշ 6.5.1

Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման իրականացման աստիճանը (0-100)
  • Ցուցանիշի կարգավիճակ Տվյալների աղբյուրների ուսումնասիրում

Թիրախ 6.6

Մինչև 2020թ. պաշտպանել և վերականգնել ջրաէկոհամակարգերը, այդ թվում՝ լեռները, անտառները, ջրաճահճային տարածքները, գետերը, ջրաբեր շերտերը և լճերը

Ցուցանիշ 6.6.1

Ջրաէկոհամակարգերի չափերի մեջ ժամանակի ընթացքում կատարված փոփոխությունը
  • Ցուցանիշի կարգավիճակ Տվյալների աղբյուրների ուսումնասիրում

Թիրախ 6.a

Մինչև 2030թ. ընդլայնել միջազգային գործակցությունը և զարգացող երկրներին ցուցաբերվող կարողությունների զարգացմանն ուղղված օժանդակությունը ջրամատակարարմանը և ջրահեռացմանն առնչվող աշխատանքներում և ծրագրերում, այդ թվում՝ ջրի հավաքում, աղազերծում, ջրի խնայողություն, կեղտաջրերի մաքրում, վերամշակման և վերօգտագործման տեխնոլոգիաներ

Թիրախ 6.b

Սատարել և ուժեղացնել տեղական համայնքների մասնակցությունը ջրամատակարարման և ջրահեռացման կառավարման բարելավմանը

Վերադառնալ սկիզբ