Թիրախները և ցուցանիշները

Թիրախը 8.1

Պահպանել մեկ շնչին ընկնող տնտեսական աճը համաձայն ներպետական հանգամանքների, և, մասնավորապես, համախառն ներքին արդյունքի տարեկան առնվազն 7 տոկոս աճ առավել թույլ զարգացած երկրներում

Ցուցանիշ 8.1.1


Թիրախը 8.2

Հասնել տնտեսական արտադրողականության ավելի բարձր մակարդակների՝ բազմազանեցման, տեխնոլոգիաների արդիականացման և նորարարությունների միջոցով, այդ թվում՝ բարձր ավելացված արժեք ունեցող և աշխատատար ոլորտներում

Ցուցանիշ 8.2.1


Թիրախը 8.3

Խթանել զարգացմանը միտված քաղաքականություններ, որոնք օժանդակում են արտադրողական աշխատանքին, արժանապատիվ աշխատատեղերի ստեղծմանը, ձեռներեցությանը, ստեղծագործական և նորարարական մոտեցմանը, խրախուսել միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆորմալացումն ու աճը, այդ թվում՝ ֆինանսական ծառայությունների հասանելիության միջոցով

Թիրախը 8.4

Մինչև 2030թ. շարունակաբար բարելավել գլոբալ ռեսուրսների արդյունավետությունը սպառման և արտադրության մեջ, ձգտել տնտեսական աճը առանձնացնել շրջակա միջավայրի վատթարացումից՝ համաձայն Կայուն սպառման և արտադրության ծրագրերի տասնամյա շրջանակի, զարգացած երկրների առաջատարությամբ

Ցուցանիշ 8.4.1

Պաշարների սպառման ցուցանիշը, նույնը ըստ մեկ շնչի, նույնը ըստ ՀՆԱ-ի
  • Ուցանիշի կարգավիճակ Տվյալների աղբյուրների ուսումնասիրում

Ցուցանիշ 8.4.2

Պաշարների ներքին սպառումը, նույնը ըստ մեկ շնչի, նույնը ըստ ՀՆԱ-ի
  • Ուցանիշի կարգավիճակ Տվյալների աղբյուրների ուսումնասիրում

Թիրախը 8.5

Մինչև 2030թ. հասնել լիարժեք և արտադրողական զբաղվածության և արժանապատիվ աշխատանքի բոլոր կանանց և տղամարդկանց, այդ թվում՝ երիտասարդների և հաշմանդամություն ունեցող անձանց համար, ինչպես նաև հավասար վարձատրություն՝ հավասարարժեք աշխատանքի դիմաց

Ցուցանիշ 8.5.1.a

Միջին ամսական անվանական աշխատավարձն ըստ սեռի
  • Ուցանիշի կարգավիճակ Ներկայացված
  • Ազգային

Թիրախը 8.6

Մինչև 2020թ. էապես կրճատել զբաղվածություն չունեցող, կրթություն կամ ուսուցում չստացող երիտասարդների համամասնությունը

Թիրախը 8.7

Ձեռնարկել անհապաղ և արդյունավետ միջոցառումներ՝ իսպառ վերացնելու հարկադրյալ աշխատանքը, վերջ դնելու ժամանակակից ստրկությանը և մարդկանց թրաֆիքինգին, ապահովելու երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի, այդ թվում՝ մանուկ զինվորների հավաքագրման և օգտագործման արգելումն ու վերացումը, ինչպես նաև մինչև 2025թ. վերջ դնել երեխայի աշխատանքին իր բոլոր ձևերով

Թիրախը 8.8

Պաշտպանել աշխատանքային իրավունքները և խթանել անվտանգ և ապահով աշխատանքային միջավայր բոլոր աշխատավորների, այդ թվում՝ միգրանտ աշխատավորների, մասնավորապես կին միգրանտների և անկայուն զբաղվածություն ունեցողների համար

Թիրախը 8.9

Մինչև 2030թ. մշակել և իրականացնել ռազմավարություն՝ խթանելու կայուն զբոսաշրջությունը, որն ստեղծում է աշխատատեղեր և խթանում տեղական մշակույթն ու արտադրատեսակները

Ցուցանիշ 8.9.1

Զբոսաշրջության ուղղակի ՀՆԱ-ի մասնաբաժինը ընդամենը ՀՆԱ-ում և աճի տեմպերում
  • Ուցանիշի կարգավիճակ Տվյալների աղբյուրների ուսումնասիրում

Ցուցանիշ 8.9.2


Թիրախը 8.10

Հզորացնել ներպետական ֆինանսական կառույցների կարողությունները՝ խրախուսելու և ընդլայնելու բանկային, ապահովագրական և ֆինանսական ծառայությունների հասանելիությունը բոլորի համար

Թիրախը 8.a

Մեծացնել «Օգնություն առևտրին» նախաձեռնության շրջանակում տրամադրվող աջակցությունը զարգացող երկրներին, մասնավորապես առավել թույլ զարգացած երկրներին, այդ թվում՝ «Առավել թույլ զարգացած երկրներին առևտրին առնչվող խորհրդատվական օժանդակության ընդլայնված և ինտեգրված շրջանակ»¬ի միջոցով

Ցուցանիշ 8.a.1

Հանձնառություններ և հատկացումներ «Օգնություն առևտրին» նախաձեռնության շրջանակում
  • Ուցանիշի կարգավիճակ Տվյալների աղբյուրների ուսումնասիրում

Թիրախը 8.b

Մինչև 2020թ. մշակել և գործարկել երիտասարդների զբաղվածության գլոբալ ռազմավարություն և իրականացնել Աշխատանքի միջազգային կազմակերպության «Աշխատատեղերի վերաբերյալ գլոբալ պակտը»

Վերադառնալ սկիզբ