Այս աղյուսակը տրամադրում է երկրի_անվանում վիճակագրությունում առկա համապատասխան գլոբալ ԿԶՆ ցուցանիշին ամենամոտ մեթատվյալներ գործող ցուցանիշի վերաբերյալ։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ նույնիսկ այն դեպքում, երբ գլոբալ ԿԶՆ ցուցանիշը ամբողջությամբ հասանելի է երկրին_համապատասխան վիճակագրության մեջ, այս աղյուսակը պետք է ծառայի ազգային մեթոդաբանության և այլ երկրին_համապատասխան մեթատվյալների վերաբերյալ տեղեկատվության համար:
Ցուցանիշի նկարագիր |
Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների ինդեքսը ցույց է տալիս Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում տնային տնտեսությունների կողմից գնված պարենային ապրանքների գների ամսական փոփոխությունները: Հաշվարկման համար գների դիտարկումներն իրականացվում են ամսական պարբերականությամբ: Գնադիտարման բազային օբյեկտները խմբավորված են 3 պայմանական խմբերի Յուրաքանչյուր խմբի բազային օբյեկտներում գնադիտարկումներն իրականացվում են տվյալ ամսվա ընթացքում մեկ անգամ, բացառությամբ թարմ միրգ, բանջարեղենի, որոնց գնադիտարկումը բոլոր բազային օբյեկտներում յուրաքանչյուր ամսում իրականացվում է 3 անգամ (1-ին, 10-ին և 20-ին և դրանց մոտակա օրերին). Յուրաքանչյուր ապրանքի համար ընտրվում է երկուսից երեք ներկայացուցիչ հստակ նկարագրությամբ: |
---|---|
Աշխարհագրական ընդգրկունություն |
Հայաստան |
Չափման միավորը |
% |
Սահմանումներ |
Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների ինդեքսը որոշում է կայուն զամբյուղի պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գների ընդհանուր մակարդակի փոփոխությունը ժամանակի ընթացքում` զամբյուղի արժեքի հարաբերակցության մեծությունը հաշվետու ժամանակահատվածում բազիսային ժամանակահատվածի համեմատ: Ինդեքսը բնութագրում է բնակչության կողմից ձեռք բերված սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների ընդհանուր մակարդակի փոփոխությունը տարեկան, եռամսյակային, ամսական պարբերականությամբ: |
Հաշվարկներ |
Նվազագույն մակարդակի (յուրաքանչյուր ապրանքատեսակի) ինդեքսները հաշվարկվում են Ջևոնսի բանաձևով, որպես յուրաքանչյուր ապրանքի ընթացիկ և բազիսային ժամանակահատվածներում արձանագրված ընտրված տեսակների միջին երկրաչափական գների հարաբերակցություն: Ապրանքային խմբերի և ընդամենը ՀՀ հիմնական ինդեքսների ագրեգացման համար կիրառվում է հաստատուն կշիռներով Լասպեյրեսի մոդիֆիկացված բանաձևը: |
Մեկնաբանություններ և սահմանափակումներ |
Սպառողական ապրանքների գների և ծառայությունների սակագների դիտարկման և սպառողական գների ինդեքսի հաշվարկման մեթոդաբանական ցուցումները տես՝ https://www.armstat.am/file/doc/99518258.pdf (հայերեն): |
Data last updated | Feb 07, 2024 |
Metadata last updated | Mar 09, 2022 |